Հայաստանի գրողների միությունը, Արցախի ժուռնալիստների միությունը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մարտի 23-ին, ժամը 12.00-ին, Երևանում, Գրողների միության շենքում (Բաղրամյան, 3) կազմակերպում են ցուցահանդես՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:
Արցախցի լուսանկարիչ Վալերի Պետրոսյանը առաջիններից էր, ով լուսանկարեց Շարժումը հենց սկզբից՝ 1988-ի փետրվարի 13-ի Ստեփանակերտի առաջին հանրահավաքից:
Ցուցահանդեսի ընթացում, հեղինակի մասնակցությամբ, կներկայացվեն Պետրոսյանի 30 լուսանկարները:
https://www.aniarc.am/2018/02/13/february-13-1988-stepanakert-valery-petrosyan-pics/
https://www.aniarc.am/2018/02/13/civilnet-askeran-reporting-13-february/