Քաջազնունի մարդը, քաղաքացին, գործիչը. կանգառ ԵՊՀ-ում՝ մարտի 22, ժամը 14․15-ից 16․00

1220

Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի կունենա հանդիպում ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ:

«Անի» կենտրոնի նախաձեռնությամբ են հրատարակվել հայոց նորագույն պատմության կարևորագույն բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Քաջազնունու «Հ․Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս», «Ազգ և հայրենիք», ի պատասխան Քաջազնունու գրված մի քանի հատորներ (Սիմոն Վրացյան, «Խարխափումներ», Վահան Նավասարդյան, «Դաշնակցության անելիքը», Արշակ Ջամալյան «Քաջազնունին և Դաշնակցությունը»), ինչպես նաև նշված աշխատությունները մեկտեղ ներառած «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» գիրքը:

Թաթուլ Հակոբյանը հեղինակել է «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի:

Հանդիպումը տեղի կունենա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ, այսօր, մարտի 22-ին, ժամը 14․15-ից մինչև 16․00։

Հակոբյանը Քաջազնունուն արդեն ներկայացրել է Ստեփանակերտում, Վանաձորում, Իջևանում և Գորիսում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն