Սերժ Սարգսյանի համար ներդրվում է վարչապետական դիկտատուրա

778

Հայաստանում ներդրվում է վարչապետական դիկտատուրա և նման համակարգ կարող է ստեղծվել միայն Սերժ Սարգսյանի համար, մարտի 5-ին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Կհաջողվի՞ ապրիլի 9-ից մինչև 17-ն ակտիվացնել ժողովրդին և մարդկանց դուրս բերել փողոց, Փաշինյանը ասաց. «Եթե կկարողանանք՝ կկարողանանք, եթե չենք կարողանա, ուրեմն կպարզվի, որ չենք կարող։ Եթե մենք, օրինակ, որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որը մեզ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է Հայաստանի ժողովրդի կողմից, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Եթե կպարզվի, որ էս խնդիրը չի հուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ես ասել եմ, որ մենք ստիպված կլինենք արձանագրել էս ստատուս քվոն»: