Սերժ Սարգսյանը չեղյալ է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները

1228

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվել է 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը, հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Լուսանկարում՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Բաղրամյան 26-ում, Երևան, 6 սեպտեմբեր, 2008թ