Մարտի 1-ի պետական ահաբեկչությանը պետք է իրավական գնահատական տրվի. Սաքունց

1143

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 23-ին, «Ելք» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Մարտի 1-ի իրավական գնահատականը մինչ այժմ տրված չէ, ինչը ՀՀ-ում անպատժելիության համակարգի անմիջական պատճառներից մեկն է»,- նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Գլխավոր դատախազությունը բերում է այն նույն տվյալները, ինչ նախկինում:

Նրա խոսքով՝ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, այլ տեղի է ունեցել պետական ահաբեկչություն իշխանությունների կողմից, որի համար կան բավարար փաստեր. «Կան բավարար փաստեր պատասխանատվության ենթարկելու համար Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին, Վլադիմիր Գասպարյանին և նրանց, ովքեր անմիջականորեն հրամաններ են արձակել»:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանատվություն է կրում իրավական գնահատական չտալու համար. «Ի՞նչ խղճով դարձաք մի երկրի նախագահ, որտեղ նման դեպքեր են կատարվել»:

Իրավապաշտպանը նշեց, որ քաղաքական գնահատական տալը աճպարարություն է, և պետք է իրավական գնահատական ստանա. «Դուք գոնե ձեզ պաշտպանեք, խոցելի է նաև Ազգային ժողովը»:

Աղբյուրը՝ http://www.1in.am/2303873.html