Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում պարզաբանում է, որ հասունացել է Սահմանադրության մեջ նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը:
Այս հարցազրույցը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Բաղրամյանը 26-ն ու իշխող ՀՀԿ-ն հայտարարեցին Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։