Շարժում-88-ում Իգոր Մուրադյանի դերը բացառիկ էր․ Արտակ Ստեփանյան

1339

1985-ից Ղարաբաղի հարցով Երևանում ակտիվ գործունեություն էր ծավալում Պետպլանի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտների ու աշխատակիցների շուրջ մեկուկես տասնյակ երիտասարդներից կազմված խումբը՝ Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է այդ խմբի անդամներից Արտակ Ստեփանյանի հետ, ով ներկայացնում է Շարժման մի քանի էական հանգրվաններ։