Բաթումին դեմ, Սարդարապատի պատերազմին կողմ․ պորուչիկ Առաքելյանի դատը և ներումը՝ 1918

1393

[Հայաստանի Խորհրդի՝ խորհրդարանի] վեցերորդ նիստը, շաբաթ, [1918թ] օգոստոս 10-ի երեկոյան զբաղվեց սպա Վարդան Առաքելյանի խնդրով, որը հետևյալն էր․ հունիսի 6-ին Սարդարապատում տեղի ունեցող կռիվների ժամանակ, երբ հայտնի են դառնում Բաթումի դաշնագրի ծանր պայմանները, հուզված ամբոխը միտինգ է սարքում Ազգային տան առաջ, ուր պորուչիկ Վարդան Առաքելյանը գրգռել է ժողովրդին՝ չհնազանդվել իշխանության կարգադրությանը և շարունակել պատերազմը։

Միտինգը ցրում են ուժով, իսկ պորուչիկ Առաքելյանին հետևյալ օրը կազմված զինվոր-հեղափոխական դատարանը դատապարտում է 3 տարվա բանտարկության և որոշ իրավունքներից զրկման։

Եվ ահա Առաքելյանը դիմել էր Հայաստանի խորհրդին՝ խնդրելով ամնիստիա։

Հարցի քննության ժամանակ արդարադատության նախարարը խոսեց հօգուտ խնդրատուի խնդիրը հարգելու։ Վիճաբանությունից հետո Խորհուրդը 31 ձայնով վճռեց Առաքելյանին ամնիստիա տալ՝ վերականգնելով բոլոր իրավունքները։

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 1, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 1918թ․