Հայ-թուրք սահմանը 1918-ին Նորագավիթում, թուրքերի սանձարձակ կեցվածքը

1705

Նորագավիթ

Վերջին ժամանակներս թուրք զինվորների կողմից նկատվում է վատ վերաբերմունք դեպի հայ զինվորները։ Նրանք իրենց սահմանի այգիներում փայտի գնացող պատահած հայ զինվորներին բռնում, տանում են։ Սկզբներում հանելով նրանց հագուստները, բաց էին թողնում, իսկ անցյալները 6-րդ գնդից երեք հոգի բռնել, տարել են և ահա շաբաթից ավել է, որ նրանց մասին լուր չկա։

Թուրք զինվորների ասելով, թեև Էնվեր փաշայից հրաման կա, որ իրենց քաշվեն Բրեստ-Լիտովսկի սահմանը, բայց տեղական հրամանատարը դեռ հրաման չի տվել։ Ոմանց կարծիքով, իբր թե սպասում են մինչև Երևանի թուրք ազգաբնակչության բոլորովին քաշվելը քաղաքից։

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 6, տպագրության Ա տարի, հինգշաբթի, 2 սեպտեմբերի, 1918թ․

Լուսանկարում՝ Երևանի հրապարակը 1910-20-ական թթ