«Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում»․ Արմեն Սարգսյանը՝ 2010-ին

2369

«Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին», – «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում 2010-ի փետրվարին ասել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

«Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ»,- ընդգծել է նա:

 

Լուսանկարում․ ձախից աջ` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Կոռնուելի դքսուհին, Ուելսի արքայազնը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վինձորի դղյակում, 10-ը փետրվարի, 2010թ.