Սաակաշվիլի. «Շատ եմ հարգում հայ ժողովրդին և վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի»

1945

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Հայկական ժամանակ թերթում և armtimes.com կայքում հրապարակված` «Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին Պատվո շքանշան էր շնորհել. Ո՞րն է նրա գիրքը թունավորելու պատճառը» վերնագրով ռուսերեն հոդվածը, և ապա ուկրաիներենով ու ռուսերենով գրել.

«Կարծում էի, թե մեզ մոտ` Ուկրաինայում է խորը քաղաքական ճահիճ, սակայն պետք է ընդունել, որ Հայաստանում խնդիրները էլ ավելի խորն են: Ամեն դեպքում, շատ եմ հարգում հայ ժողովրդին եւ վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի»:

Երկու անգամ չեղյալ հայտարարվելուց հետո երեկ՝ փետրվարի 7-ին, Երևանի Յանկի փաբ-ում կայացել է Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը 2009-ին Միխեիլ Սաակաշվիլուն հանձնում է «Պատվո շքանշան» պետական պարգևը: Մեկ տարի անց, երբ Սարգսյանը այցելեց Վրաստան, Սաակաշվիլին նրան հանձնեց «Ոսկե գեղմ» շքանշան