Արամ Մանուկյանի տեղը Հանրապետության հրապարակում է

1188

99 տարի առաջ այս օրը՝ 1919 թվականի հունվարի 29-ին, բծավոր տիֆից մահացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է պատմաբան, Արամ Մանուկյանի մասին հատորի հեղինակ Արմեն Ասրյանի հետ։ Պատմաբանն ասում է, որ Արամը բացառիկ դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հիմնադրման գործում և նրա տեղը Երևանի այսօրվա Հանրապետության հրապարակում է։