Դավիթ Բեկ՝ Արամ Մանուկյանի ծննդավայրը. ՍիվիլՆեթ

2575
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում, փոքր տարիքից տեղափոխվել Շուշի: ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն ու օպերատոր Գևորգ Հարոյանը 2013-ի հոկտեմբերին հանդիպել են գյուղի պատմությունը գրող Գարուշա Հարությունյանին: Նա պատմել է նաև Դավիթ Բեկի ու Նժդեհի կազմակերպած մարտերի, խորհրդային տարիների հայ-ադրբեջանական համակեցության, պատերազմի ու խաղաղության մասին: