Թուրքական Yeni Safak թերթում մեկուկես տարի առաջ հրապարակվեց Ֆեթուլլահ Գյուլենի ստորագրությունը կրող նամակը Պոլսի Հայոց պատրիարք Շնորք Գալուստյանին՝ թվագրված 1965-ով:
Այդ տարի Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիքցը:
«Սուրբ և պատվավոր պատրիարք» բառերով սկսվող նամակում Գյուլենը նշել էր, որ աշխարհի բոլոր ազգերը եղբայրներ են։ Նա գրել էր, որ իր մանկության և աշխատանքային գործունեության ընթացքում բավականին շատ հայ անձանց և ընտանիքների է ճանաչել։
Գյուլենը շեշտել էր, որ 1915-ին հայերի դեմ մեծ ցեղասպանություն է տեղի ունեցել, և ինքը հարգանքի տուրք է մատուցում զոհվածների հիշատակին, խստորեն դատապարտում մեծ մարգարեի և Սուրբ Քրիստոսի որդիների կոտորածը, որ կատարվել է անգրագետ մուսուլմանների ձեռքով:
Գյուլենը ծնվել է 1941-ին՝ Էրզրումի գավառի Քորուջուք գյուղում: 4 տարեկանից սկսել է Ղուրան ուսումնասիրել, 14 տարեկանից՝ քարոզել: 1980 թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց թողել է հոգևորականի պաշտոնը, իսկ 1988-1991 թթ. սկսել է ելույթներ ունենալ մեծ քաղաքների մզկիթներում:
Գյուլենի շարժումն ամենաազդեցիկ և հզոր իսլամական շարժումներից մեկն է Թուրքիայում և նրա սահմաններից դուրս:
Yeni Şafak gazetesinde yayınlanan yzıda Fethullah Gülen’le ilgili çarpıcı bir belgeyi sundu.
Gülen’in Ermeni Patriği Şinork Kalustyan’a 1965 yılında yazdığı mektup. Kırklareli Vaizliği döneminde yazdığı mektupta “1915 senesinde Ermenilere gercekleşen çok büyük soykırımını lanetle yadetmekten geçemeyeceğim. Katledilen vatandaşı derin bir hassasiyetle/saygı ile anıyorum” yazdığını söyleniyor,