«Ինձ համար պատիվ էր ներդում ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» պես հզոր ակումբի պատմության մեջ»

829
«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օրերս պայմանագիր է կնքել «Արսենալի» ակումբի հետ, դիմել է «Կարմիր սատանաների» խաղացողներին, անձնակազմին և երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով սիրո, խանդավառության ու աջակցության համար։
«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին, անձնակազմին ու հատկապես երկրպագուներին սիրո, խանդավառության ու աջակցության համար։ Ինձ համար պատիվ էր ներդում ունենալ ձեր հզոր ակումբի պատմության մեջ՝ հաղթելով Եվրոպայի լիգայում։ Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ խաղը, Նվերների օրվա «կարիճի հարվածը» և “Whoa Mkhitaryan…” երգը ամեն անգամ դաշտ մտնելիս։ Կարող եմ շատ ավելի շատ հիշողություններ թվել․ ես վայելել եմ միասին անցկացրած յուրաքանչյուր պահ։ Իմ կարիերայի այս փուլում ես պետք է պարզապես ինձ լավ զգամ դաշտում և խաղամ։ Ի սրտե շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում բոլորիդ։ Կյանքը շարունակվում է»,- Ֆեյսբուքում գրառում է արել Մխիթարյանը։

ՍիվիլՆեթ