Վազգեն Սարգսյանը և Արմեն Սարգսյանը․ 1999-ի սեպտեմբեր, Վաշինգտոն

3940

Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի [Սարգսյան] ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին ՛՛փախավ՛՛ Լոնդոն և հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին:

Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ:

1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննրկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչեւ խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին եւ համախոհներ:

Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Երկուսն էլ թույլ չէին տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետևանք թողնել:

Նկարում՝  ՛՛ծեծող՛՛ Վազգեն Սարգսյանն ու ՛՛ծեծվող՛՛ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:

Լուսանկարը և տեքստը՝ Տիգրան Հակոբյանի Ֆեյսբուքի էջից

Հ․ Գ․ Տիգրան Հակոբյանը եղել է «Հեռուստառադիոպետկոմ»-ի և «Արմենպրես» լրատվական գործակալության նախագահ ու տնօրեն, Հայոց համազգային շարժման «Հայք» թերթի խմբագիր, Վազգեն Սարգսյանի վարչապետության կարճ շրջանում՝ նրա մումուլի պատասխանատու՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետ