Հովհաննես Քաջազնունու մահվան տարելիցն է. Երկիր Մեդիա

1297

Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակն է լրանում: Միջոցառումների մեծ շարք է առջեւում: Անդրադառնում ենք, իհարկե, 1918-ին անկախություն ձեռք բերած մեր երկրում Առաջին հանրապետության հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց:

Փետրվարի 14-ին Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150-ամյակն է լրանալու: Գերեզմանը մինչ այդ օրը ավելի բարեկարգ կլինի: Իսկ այսօր մահվան 80-ամյա տարելիցն է: