Հայաստանում իշխող ՀՀԿ-ն հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ ծաղկեպսակ է զետեղել:
Ընդունված է գրել, որ Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին՝ Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։
Իրականում, սակայն, հունվարի 1-ը վիճելի ամսաթիվ է: Չկա որևէ արխիվային փաստաթուղթ, որտեղ գրված լինի հունվարի 1։
Նժդեհի ձեռքով՝ ռուսերենով լրացված միայն մեկ վավերագիր կա՝ իր ծառայողական ցուցակը, որը հայտնաբերվել է Վրաստանի ազգային արխիվում և հոդվածի տեսքով տպագրվել 2001 թ.-ին։
Այնտեղ հստակ գրված է, որ նա ծնվել է հունվարի 20-ին (հին տոմարով, նոր տոմարով՝ փետրվարի 2)։
Կարդալ նաև՝