Կիրիլ պատրիարքը Քրիստոս Փրկիչ տաճարում պարգևատրել է Մեհրիբան Ալիևային

2353

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում պարգևատրել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով:

Շքանշանը հանձնվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն օգնելու և Աստրախան քաղաքը բարեկարգելու համար։ «Դուք շատ կարևոր դեր եք խաղում Ձեր երկրի և սեփական ժողովրդի կյանքում։ Սակայն որպես մի մարդ, որն ունի բազում տաղանդներ և հրաշալի հոգևոր որակներ, Դուք շատ բան եք անում նաև Ձեր հայրենիքի սահմաններից դուրս։ Եվ ահա այսօր Ձեզ այս պարգևը հանձնվում է Ռուս ուղղափառ եկեղեցուն աջակցության և Աստրախան քաղաքի կյանքում հատուկ մասնակցության համար»,- ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը։

Մեհրիբան Ալիևան ասել է, որ Ադրբեջանը «աշխարհին բաց երկիր է», որը «հարգում է իր արմատները, ավանդույթներն ու պատմությունը»։