Արմենիան (Steamship Armenian) նավը

1900

ԱՐՄԵՆԻԱՆ (անգլ.՝ Steamship Armenian, կամ SS Armenian), 1895 թվականին կառուցված բրիտանական բեռնատար լայներ։ Ի սկզբանե կառուցվել է լիվերպուլյան նավերի սեփականատեր և արվեստի ստեղծագործությունների հավաքող Ֆրեդերիկ Ռիչարդս Լեյլանդի համար, սակայն 1903 թվականի մարտի 20-ից այն ձեռք է բերում Վայթ Սթար Լայն ընկերությունը։ Արմենիանը բեռեր էր տեղափոխում Լիվերպուլից Նյու Յորք և հակառակը, մի պահ կատարում էր նաև ուղևորների փոխադրում։

Նավը անվանվել է ի հիշատակ 1894-1897 թթ. նահատակված 300,000 հայերի որոնք զոհ գնացին Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած զանգվածային ջարդերին:

Ճակատագրի բերումով Արմենիան խոցվել է հենց հայոց ցեղասպանության ժամանակ (1915 թվականի հունիսի 28-ին) գերմանական սուզանավի կողմից:

Գևորգ Նազարյան