Հայաստանի արտահանման ցուցանիշը ռեկորդ է սահմանել` գերազանցելով 2 միլիարդ դոլարը

1305

2017թ․ 11 ամիսներին Հայաստանից արտահանումը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 2 միլիարդ դոլարը։ 2016թ․ 11 ամիսներին արտահանումը կազմել էր 1,6 միլիարդ դոլար, գրում է ՍիվիլՆեթը։

11 ամիսների կտրվածքով արտահանման 1 միլիարդ դոլարի շեմը Հայաստանը հատել է 2007թ․՝ գրանցելով 1,06 միլիարդ դոլարի արտահանում։ 2010թ․ 11 ամիսների կտրվածքով արտահանումը իջել էր մինչև 335 միլիոն դոլարի։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ՝ արտահանումն աճել է 23,5 տոկոսով։ 2017թ․ 11 ամիսներին 28 տոկոսով էլ աճել է ներմուծումը և կազմել 3,8 միլիարդ դոլար։

Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 7,3 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում 14 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12 տոկոսով, շինարարության ծավալներն են ավելացել 0,3 տոկոսով։ Շուրջ 4 տոկոս անկում է գրանցվել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների մասով։