«Յովհաննէս Քաջազնունի․ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրերից». Խորհրդաժողովի հրաւէր

1917

Խորհրդաժողովի հրաւէր

Երեւան, Չորեքշաբթի, 14 Փետրուար, 2018 թ 

Կազմակերպութեամբ Լոնտոնի Կոմիտաս Հիմնարկի եւ Երևանի Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոնի

«ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐԵՐԻՑ»

Լոնտոնի Կոմիտաս Հիմնարկը եւ Երեւանի Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոնը յայտարարում են, որ 2018 թուականի փետրուարի 14-ին, չորեքշաբթի, Երեւանում կազմակերպում են խորհրդաժողով՝ նուիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին եւ այդ հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունուն։

2018-ի փետրուարի 14-ին լրանում է առաջին վարչապետի ծննդեան 150-ամեակը, իսկ յունուարին նրա մահուան/սպանութեան 80-րդ տարելիցը։

Խորհրդաժողովը կը սկսուի առավոտեան՝ մասնակիցների՝ Երեւանի Թոխմախ գերեզմանատուն յարգանքի այցելութեամբ՝ Քաջազնունիների ընտանեկան գերեզման։

Կոմիտաս Հիմնարկը և ԱՆԻ կենտրոնը ներկայացնում են խորհրդաժողովի զեկոյցների շրջանակը եւ ակնկալում մասնակիցների դիմումներ Հայաստանից, Արցախից և Սփիւռքից․

Յովհաննէս Քաջազնունու կեանքը եւ գործունեութիւնը, ընտանիքը,

Հ․Յ․Դ․ անդամ Քաջազնունին․ կուսակցական գործունեութիւնը,

Քաջազնունի վարչապետը,

Քաջազնունին Ա․Մ․Ն-ում, ամերիկեան օգնութիւնը Հայաստանին,

Քաջազնունի ճարտարապետը,

Քաջազնունու գրական, գիտական գործունեութիւնը՝ «Ազգ եւ Հայրենիք», «Հ․ Յ․ Դաշնակցութիւնն անելիք չունի այլեւս», «Հայաստանի Հանրապետութիւն», «Բաց նամակ Z-ին․ Թուրքիա, թե Ռուսաստան»,

Քաջազնունու դերը «Հ․Յ․Դ յաշուեյարդար»-ի մէջ 1921-1923»-ին, նրա վերադարձը Խորհրդային Հայաստան,

Հայաստան-Օսմանեան կայսրութիւն յարաբերութիւնները (1918-ի յունիս-նոյեմբեր)

Քաջազնունին Տրապիզոնի և Բաթումի կոնֆերանսների մասնակից,

Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական, սոցիալ-տնտեսական դրութիւնը Քաջազնունու վարչապետութեան շրջանում,

Հայ-վրացական պատերազմը (1918-ի դեկտեմբեր),

Թուրքական զորքերի հեռացումը Հայաստանից, հանրապետութեան ընդարձակումը,

Հայաստանի Հանրապետութեան պետական-կուսակցական համակարգը,

Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները եւ տարածքային վեճերը։

Զեկուցուբերները պէտք է իրենց մասնակցութեան եւ թեմայի մասին գրավոր հաստատեն մինչեւ յունուարի 10-ը,  ներկայացնեն 200-300 բառի սահմաններում իրենց զեկոյցի կարճ համառոտագրութիւնը, ինչպես նաեւ՝ կենսագրութիւնը (CV)՝ միաժամանակ գրելով հետեւեալ հասցեներին՝ info@gomidas.org և aniarcf@gmail.com:

Մենք խրախուսում ենք զեկոյցների համար դիմումներ ակադեմական շրջանակներից, երիտասարդ ուսանողներից եւ հետազոտողներից։

Բոլոր առաջարկները կքննուեն խորհրդաժողովի կազմակերպչական հանձանաժողովի կողմից մինչեւ յունուարի 25-ը։

Բոլոր զեկոյցները պէտք է գրավոր՝ արեւելահայերէն կամ արեւմտահայերէն, մեսրոպեան ուղղագրութեամբ, մինչեւ խորհրդաժողովի օրը ուղարկուեն հետեւեալ հասցեներին՝ info@gomidas.org և aniarcf@gmail.com։

Բոլոր զեկոյցները կբաժանվեն մասնակիցներին, զեկոյցների համար տրվելու է 15 րոպե ժամանակ, որին հետեւելու է քննարկում։

Նրանք, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ներկա լինել խորհրդաժողովին, պէտք է իրենց ելոյթները ուղարկեն՝ խորհրդաժողովում հնչեցուելու համար։

Մինչեւ տարեվերջ՝ 2018 թուական, խորհրդաժողովի բոլոր ելույթները և բանավեճերի ամենաուշագրավ հատուածները հրատարակուելու են մեկ հատորի մէջ։ Բոլոր զեկուցաբերները իրենց ելոյթների վերջնական տարբերակը պէտք է կազմակերպիչներին ուղարկեն մինչև մայիսի 31-ը։

Զեկուցաբերների՝ Երեւանում կեցութեան, Սփիւռքից, Արցախից և Հայաստանի տարբեր վայրերից ժամանման մանրամասների եւ միւս լոգիստիկ խնդիրների շուրջ կլինի անհատական մոտեցում։

Կոմիտաս Հիմնարկ

Gomidas Institute, 42 Blythe Rd., London W14 0HA, England.

Tel: 00 44 20 71933915

Email: info@gomidas.org

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն

Դավիթ Մալեան նրբանցք, 3, բն 56,

Նոր Նորք, II, Երեւան, Հայաստան

Փոստային կոդ՝ 0096,

Հեռախոս․ 374 98 655321

Էլ․ հասցե – aniarcf@gmail.com