Հայկազյան հայագիտական հանդես․ 37-րդ հատորը

1757

Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայագիտական հանդեսը հայկական աշխարհի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, լավագույն հայագիտական տարեգիրքն է։

Հանդեսի 37-րդ հատորի՝ 2017-ի շնորհանդեսը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ սփյուռքի նախարարությունում՝ ներկայությամբ նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկազյանի տնօրեն և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ Փոլ Հայտոսթեանի, Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Տագէսեանի, Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի, տասնյակ ակադեմիականների, հայագետների։

Ավելի քան 700 էջ բովանդակությամբ այս հատորում ներկայացված են մի շարք ուշագրավ հայագիտական հրապարակումներ, այդ թվում՝ Զաւէն Մսըրլեանի «Համօ Օհանջանեանի Նամակները Զօր․Քէյսիի եւ Դրոյի», Գեղամ Յովհաննիսեանի «Հնչակեանների Գործունէութիւնը 1917ի Ռուսական Յեղափոխութիւնների Շրջանում», Տ․ Ներսէս Քհնյ․ Ասրեանի «Արցախի Փակուած Թեմի Պատմութիւնից (1933-1988)»։

Տարեգրքի առաջին հրապարակման հեղինակը Հրանուշ Հակոբյանն է «Հայ ինքնութեան հիմնահարցեր» խորագրով։ Սփյուռքի նախարարը իր բացման խոսքում գովեստի խոսքեր շռայլեց Հայկազյանի տնօրեն, վերապատվելի Հայտոսթեանի և դոկտոր Տագէսեանի հասցին։