Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Ա-դո-ի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին» աշխատության անգլերեն թարգմանությունը, որը իրականություն է դարձրել Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտը»:
Վանի 1914-1915 թթ. հայկական դիմադրության մասին այս կարևոր աշխատությունը հայերենից անգլերեն է թարգմանել և հրատարակության պատրաստել պատմաբան Արա Սարաֆյանը:
Գրքի շնորհանդեսը կկայանա այսօր, դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին Հայաստանի Ազգային գրադարանում՝ «Կոմիտաս ինստիտուտի» հիմնադիր Արա Սարաֆյանի մասնակցությամբ: