Սիմոն Վրացյանը՝ կյանքի մայրամուտին

1936

Սիմոն Վրացյանը եղել է Հայաստանի Հանրապետության վերջին՝ չորրորդ վարչապետը, երկրի կառավարությունը ղեկավարելով ընդամենը մեկ շաբաթ՝ 1920 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 2-ը: 1921 թվականի փետրվարի 18-ից մինչև ապրիլի 2-ը գլխավորել է Հայաստանի փրկության կոմիտեն:

Վրացյանը (ծննդյան ազգանունով՝ Գրուզինյան) ծնվել է 1882 թվականին, Ռուսական կայսրության Դոնի Ռոստովի մարզում, մահկանացուն կնքել 1969-ին՝ Բեյրութում:

ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամներից Վրացյանը եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար, խմբագրել մի շարք պարբերականներ:

Վրացյանը բազմաթիվ հատորների հեղինակ է, որոնք շարունակում են կարևոր աղբյուր լինել ինչպես Հայաստանի Հանրապետության 1000 օրվա, այնպես էլ 20-րդ դարի առաջին հիսունամյակի պատմության մասին: