1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում կայացած նախագահական առաջին ընտրություններում քվեների 83 տոկոսով նախագահի պաշտոնը ստանձնեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ երդմնակալության՝ պաշտոնամուտի արարողությունը:
Ընտրվելուց հետո առաջին այցը Տեր-Պետրոսյանը տվեց Միացյալ Նահանգներ և Կանադա:
Նոյեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տանը ընդունեց Տեր-Պետրոսյանին:
Տեր-Պետրոսյանին ուղեկցում էին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: