Քոչարյանին ջնջել են Բաղրամյան 26-ի կայքից, Տեր-Պետրոսյանը չի եղել, մնացել է Սերժ Սարգսյանը

1365

Բաղրամյան 26․ 2008-ից առաջ պատմությունը թաքնվել է. ՍիվիլՆեթ

Հայաստանի քաղաքացիներին հասանելի չեն առաջին և երկրորդ նախագահների հարցազրույցները, ստորագրած հրամանագրերը և պատմական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։ Նախագահականից պատասխանել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածների վերաբերյալ փաստաթղթերը Արխիվային գործի մասին օրենքով սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի ազգային արխիվին։ Ազգային արխիվում, մինչդեռ, ՍիվիլՆեթին չտրամադրեցին հայցվող տեղեկատվությունը։ Ասում են, որ դրանք գտվում են կարգավորման, այսինքն՝ մշակման փուլում։