Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, ծառայել է՞ Հայկական բանակում

4587

2013 թվականից Սուրբ Աթոռում դեսպան Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է:

Ծնվել է 1977 թ. հոկտեմբերի 1-ին:

1993-1996 թթ. սովորել է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում՝ իտալական գիտական բակալավրիատի ծրագրով։

1996-2000 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժինը. ատենախոսության թեման՝ «Կովկասյան աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական դինամիկան»։

2001-2004 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում. գիտական թեման՝ «Հայկական հարցը և հայ եկեղեցին 1877-1878 թթ.»։

1999-2000 թթ. աշխատել է Տրիեստի համալսարանի Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժնում որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցման ծրագրի ղեկավար։

1999-2002 թթ. աշխատել է Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմում որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, հարաբերությունների գծով խորհրդական։

2000-2003 թթ.՝ Հայաստանում Եվրոպական շարժման հիմնադիր և տնօրեն։

2005-2013 թթ. եղել է Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում

2007-2008 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական։

2008 թ. հունիսի 5-ին վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, նույն տարում Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 2011 թ նոյեմբեր:

2013 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի՝ ստանալով արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան: