CNN հեռուստաընկերության ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաշոուներից մեկի հեղինակ և վարող Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին, ինչպես գրում է Ազատությունը, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Անցած շաբաթ ֆրանս-հրեական ծագումով ամերիկացի հայտնի խոհարար, հեռուստաաստղ Բուրդենը այցելել էր Հայաստան, ապա Լեռնային Ղարաբաղ՝ «Անծանոթ վայրեր» հեռուստատեսային շոուի հերթական հաղորդումը նկարահանելու նպատակով:
Կարդալ նաև՝