Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը»՝ վաճառքում

1116

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ վերահրատարակել և հոկտեմբերի 23-ից Երևանի գրախանութներում վաճառքի է հանել ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամ, Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) երրորդ ռազմական և չորրորդ ներքին գործերի նախարար Ռուբէն Տէր-Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» աշխատությունը:

Ռուբենի այս գործը տեղ է գտել նրա նշանավոր «Հայ Յեղափոխականի մը Յիշատակները» բազմահատորյակի Է հատորում (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 19179, էջ 123-348), ինչպես նաև ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

300 օրինակ տպաքանակով և 240 էջանոց գիրքը վերահրատարակվել է արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ։

Խմբագրումը, ծանոթագրությունների հեղինակումը և շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։

Հատորի ընդհանուր խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։

Գիրքը վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում։

Հայաստանի գրախանութներում գիրքը վաճառվում է 3․300 դրամով։

ԱՆԻ կենտրոն