Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության

865

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասել է․ «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»:

«Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են եւ հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ»,- ասել է Սահակյանը:

Արխիվային լուսանկար