Հայաստանի կառավարությունն հոկտեմբերի 12-ին հաստատել է Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը, հաղորդում է Ազատությունը։ Վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։
Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։
Փաստաթղթերում նշվում է, որ երկու պետությունների կառավարության միջև նմանատիպ վարկային համաձայնագիր ստորագրվել է նաև 2015 թվականի հունիսի 26-ին, որն այժմ գործում է․ խոսքը 200 միլիոն դոլար վարկի մասին է։
Լուսանկարում՝ Հայաստան – Ռուսական արտադրության «Տոչկա» հրթիռ Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ.