Սերժ Սարգսյանը կհեռանա՞ արդյոք 2018-ին․ զրույց Արամ Սարգսյանի հետ

895

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է 2018-ի ապրիլին սպասվող քաղաքական իրադարձության մասին։ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստանում էր, որ եթե ժողովուրդը «այո» ասի, ապա ինքը չի հավակնի ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի և ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնին։ 2018թ․ ապրիլը մոտենում է, Սերժ Սարգսյանը սկսել է կասկածի տակ դնել իր խոստումը, իսկ ՀՀԿ-ականները քարոզում են նրա անփոխարինելիության թեզը։