Կարսի անկման օրը՝ հոկտեմբերի 30-ին, կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

1565

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում, իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին:

Կարսը Հայաստանի Հանրապետությունից թուրք քեմալականները զավթել են 1920թ․ հոկտեմբերի 30-ին։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է 2008-ից: Գործարկումը պլանավորվում էր 2011թ-ին: Այնուհետև նվազագույնը չորս անգամ հետաձգվել է այդ երթուղով գնացք ուղարկելը:

Երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է: Ենթադրվող թողունակությունը 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ է: Ապագայում այն կարող է ավելացվել մինչև 3 մլն ուղևոր և 20 մլն տոննա բեռ:

Կարսի 1920թ․ հոկտեմբերի 30-ի անկման մասին կարդալ․

Կարսի անկումը. 1920թ. հոկտեմբեր