Նալբանդյանը և Մայիլյանը քննարկել են Արցախի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

811

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանին։

Նալբանդյանն ու Մայիլյանը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Արտգործնախարարներն արծարծել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: