«Հայ գրերի առեղծվածը», «Հայկազունիներ». ԱՆԻ կենտրոնի ստացած գրքերից

1874

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Էդվարդ Մսըրլյանից (Սան Ֆրանցիսկո) շնորհակալությամբ ստացել է Արսեն Սարգսյանի «Հայ գրերի առեղծվածը» աշխատությունը և «Հայկազունիներ» ժողովածուն:

«Հայ գրերի առեղծվածը» աշխատությունը փորձում է լուծում տալ հետևյալ հարցերին. Մաշտոցից առաջ հայերը ունեցել ե՞ն հայալեզու գիր, թե՞ ոչ, ի՞նչ են իրենցից ներկայացնում Դանիելյան գրերը և նշանագրերը, Մաշտոցը ստեղծե՞ց նոր տառեր, թե՞ գտավ և վերականգնեց հինգ գրերը:

«Հայկազունիներ» ժողովածուն ներառում է 2012 թվականի հունիսի 5-6-ը Երևանում, ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված «Հայկազունիներ. առասպել և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովի հոդվածները, ինչպես նաև թեմային վերաբերող հայ և օտար հեղինակների աշխատությունների ընտրանին:

Հատորները տպագրվել են ամերիկահայ բարերարներ Էդվարդ և Վերժին Մսըրլյանների հովանավորությամբ: