Հովհաննես Քաջազնունու զոհված որդու՝ Աշոտի ցարական զինվորական համազգեստի պարագաները

1262

Վարչապետ Հովհաննես Քաջազնունու զոհված որդու՝ Աշոտի ցարական զինվորական համազգեստի պարագաները, որոնք ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Հիշեցնեմ, որ Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։

Այժմ այդ վայրում եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են բոլոր քաջորդիները, իսկ նրանց անուններն էլ հրապարակված են ռուսերեն մի գրքում, որի հեղինակը զոհվածների հրամանատարի՝ գնդապետ Վասիլի Հովսեփյանցի թոռն է։

Ի դեպ, Քաջազնունիների մոսկվայաբնակ ընտանիքը ցանկանում է գալիք տարի մի համեստ խաչքար տեղադրել այդտեղ սեփական միջոցներով և հուսով են, որ Արցախի կառավարությունը շահագրգիռ կլինի աջակցելու հարցում։ Ծոռնուհին ծրագրել է 2018 թ. մայիսին այցելել Հայաստան, Արցախ և Ջավախք։

Տեքստը և լուսանկարները՝ Մայքլ Բաբայանի