Հավերժության նշան, հավերժական պտույտ կամ արևանշան. Հայոց մեջ տարածված խորհրդանշաններ

14379

Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենանշանակալի տարրերից է, որը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների և տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաև արևի նշան: Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում:

Գանձասարի վանք, 13-րդ դար
Գանձասարի վանք, 13-րդ դար

Հայաստանում և նրա պատմական տարածքներում հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների և տարրերի վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհդանշաններում:

Երևանի մամուլի ակումբի խորհրդանիշ
Երևանի մամուլի ակումբի խորհրդանիշ

Հավերժության նշանը ծագում է սվաստիկայից: Սվաստիկան ծագում է սանսկրիտից՝ սվաստի բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում»: Հայերեն կոչվում է կեռխաչ:

Սվաստիկայի զարդանախշով խաչքար Սանահինի վանքում, 11-րդ դար
Սվաստիկայի զարդանախշով խաչքար Սանահինի վանքում, 11-րդ դար

Սվաստիկան կամ կեռխաչը հավասարակողմ խաչ է, որի գծերը ծռված են ուղիղ անկյան տակ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ, այսինքն դեպի աջ (卐), կամ էլ ժամացույցի սլաքի շարժմանն հակառակ՝ դեպի ձախ (卍):

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդանշանը, 1990 թ․
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդանշանը, 1990 թ․

Հավերժության նշանը ներկայացվում է որպես մի կետից ծագող աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր թևերով պատկեր (ոլորք)։ Ամենահին ներկայացումները հայտնաբերվել են հայկական բարձրավանդակի ժայռապատկերներում որպես Արեգակի պատկեր՝ անիվի կամ սվաստիկայի (միա կամ բազմաթև ոլորքի) տեսքով։

Հավերժության նշան Գառնիի եկեղեցու գմբեթին
Հավերժության նշան Գառնիի եկեղեցու գմբեթին

Արևխաչը 8-աթև է: 8-աթեւ Արևխաչը հայ-արիների համար խորհրդանշում է նաեւ Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածներին (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր): Կա նաև 12 թևանի Հավերժության նշան, որը հայ արիների համար խորհրդանշում է նաև Կենդանակերպի (Զոդիակ) խորհուրդը, որով պայմանավորված են տիեզերական ու երկրային տարեփոխումների և բնական բոլոր պարբերությունների հաշվարկները:

Վերածնված Հայաստան հուշակոթող Կասկադ համալիրում
Վերածնված Հայաստան հուշակոթող Կասկադ համալիրում

Հայկական մշակույթում քառաթև Հավերժության նշանը (Սվաստիկան) լայն կիրառում է ունեցել, մանավանդ անիական շրջանում։ Հաճախ է հանդիպում զարդանախշերում և առանձին զարդերում։ Հանրահայտ վիշապագորգերի պարտադիր զարդն ու նախշը քառաթև հավերժության նշանն է՝ առանձին նշանի և աջ ու ձախ ոլորվող վիշապների տեսքով։

Վիշապագորգ Ջրաբերդ, 1899 թիվ, գյուղ Բռնակոթ, Սիսիան
Վիշապագորգ Ջրաբերդ, 1899 թիվ, գյուղ Բռնակոթ, Սիսիան

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին), 7-րդ դար
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին), 7-րդ դար
Խաչքար Սուրբ Հակոբյանց եկեղեցում, Երուսաղեմ, 1440 թ․
Խաչքար Սուրբ Հակոբյանց եկեղեցում, Երուսաղեմ, 1440 թ․
Խաչքար Անգեղակոթում, 15-16-րդ դար, Սիսիան
Խաչքար Անգեղակոթում, 15-16-րդ դար, Սիսիան

Տեքստը և լուսանկարները՝ ինտերնետի բաց աղբյուրների