Մասիս Մայիլյանը ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության անդամներին

1049
Սեպտեմբերի 27-ին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիական միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միության գործունեության կարևորությունը՝ ուղղված Ֆրանսիայում Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում` Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, տեղեկացնում է արտգործնախարարության տեղեկատվական վարչությունը։
Կողմերը քննարկել են նաև Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։