Ռուսաստանը ցանկանում է իրավարարի դեր հայ-թաթարական և հայ-քեմալական վեճերում. 1920թ

1411

Լևոն  Շանթի հեռագիրը Մոսկվայից

Մոսկվայից Հայաստանի պատվիրակության նախագահ Լևոն Շանթը հուլիսի 1-ին հեռագրում է կառավարությանը, թե «առաջին տեսակցությունից պարզվեց, որ միակ դժվարությունը Ադրբեջանի սահմանն է, որովհետև Բաքվից ամեն կերպ աշխատում են խանգարել պայմանագրի կնքումը:

Սովետական կառավարությունն ընդունում է մեր պահանջների արդար լինելը և չի փափագում գոհացում տալ սովետական Ադրբեջանի և հայ բոլշևիկների բոլոր բաղձանքներին: Այնուամենայնիվ, վերջիններիս համառ պնդումների և սուտ տեղեկատվության ազդեցության հետևանքով, պայմանագրի կնքումը դանդաղում է: Սովետական Ադրբեջանի կառավարիչները ցանկանում են օգտվել ռուսական հեղինակությունից և ռուս զորքերի ներկայությունից, իրագործելու Մուսավաթական ծրագիրը՝ գրավել Ղարաբաղն ու Զանգեզուրը և անվիճելի հայկական հողերը, այդպիսով՝ ամրապնդելու իրենց դիրքը թուրք ազգաբնակչության մեջ:

Ռուսաստանը ցանկանում է ստանձնել իրավարարի դեր հայ-թաթարական վեճը լուծելու համար:

Մոսկվայի կառավարությունը Տաճկահայաստանի խնդրում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում Հայաստանի և Մուստաֆա Քեմալի միջև»:

Յառաջ, ՀՅԴ, թիվ 146, երեքշաբթի, 13 հուլիս, 1920

Լուսանկարում՝ Չիչերին