Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության հարցերի նախարար Միխայիլ Գիորգաձեն կայցելի Հայաստան․ սեպտեմբերի 20-22-ը կայանալիք այցը տեղի կունենա հարևան երկրների տարածքներում վրացական մշակութային ժառանգության հուշարձանների ուսումնասիրության, գնահատման և վերանորոգման նախագծերի աշխատանքների շրջանակում։
Ըստ վրաստանյան «Գրուզիա օնլայն» կայքի՝ նախարարին ուղեկցում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրենը։ Նշվում է, որ աշխատանքայն այցի շրջանակում Միխայիլ Գիորգաձեն կուսումնասիրի «Հայաստանի տարածքում առկա՝ վրացական մշակութային ժառանգության օբյեկտները, մասնավորապես, Ախթալան և Օձունը»։
Նախատեսված է Գիորգաձեի հանդիպումը հայաստանցի պաշտոնակից Արմեն Ամիրյանի հետ։ Հաղորդվում է նաև, որ քանի որ վերոհիշյալ այցը համընկնում է ՀՀ Անկախության օրվա հետ, վրաստանյան պատվիրակության անդամները կայցելեն տարբեր մշակութային-կրթական միջոցառումներ։
Հայ-վրացական վիճելի համարվող եկեղեցիների հարցը վերջերս ՍիվիլՆեթի տաղավարում քննարկել են Թաթուլ Հակոբյանն ու Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու տեղեկատվական հարթակի հիմնադիր և ղեկավար Արսեն Խառատյանը։
Վիճելի եկեղեցիներ, վիճելի Սահմանադրություն․ զրույց Արսեն Խառատյանի հետ
Թեմայի շուրջ ավելին՝ Թաթուլ Հակոբյանի սյունակում.
Լուսանկարում՝ Հնեվանքը Լոռու մարզում