«Եթե կարիք լինի, կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես 2016-ի ապրիլին». Ալիև

2465

ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևը սպառնալիքներ է հնչեցրել Արցախի և Հայաստանի հասցեին. «Եթե կարիք լինի, կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես 2016-ի ապրիլին»:

Անցած տարվա պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա՝ Ալիևը միջազգային համայնքին հավաստիացրեց՝ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել ղարաբաղի հարակից երեք շրջաններում», հաղորդում է Ազատությունը:

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից սպառնացել է՝ հաջորդ հարվածը կարող է առավել ցավագին լինել:

Ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցները առավել ուշադրություն են դարձրել այն իրողության վրա, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջոցառմանը Ադրբեջանի նախագահը մասնակցել է կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Լեյլայի ուղեկցությամբ։ Ալիևների ընտանեկան լուսանկարը թեժ քննարկումների է ենթարկվել սոցցանցերում։