Հովհաննես Քաջազնունին և Գրիգոր Սաղյանը՝ նարդի խաղալիս

1412

Ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին և բժիշկ Գրիգոր Սաղյանը՝ նարդի խաղալիս։ Երկուսն էլ ՀՀ երբեմնի պետական այրեր էին՝ առաջինը վարչապետ և խորհրդարանի նախագահ, իսկ երկրորդը՝ հանրային խնամատարության և վերաշինության նախարարության որբանոցների կառավարիչ։ Երկուսն էլ ձերբակալվեցին 1937 թ. հուլիսին, երբ արձակուրդով մայրաքաղաքից դուրս էին և երկուսի մահավճիռն էլ արձակվեց դեկտեմբերին (ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից, որի անդամ էր նաև ՀԿԿ ղեկավար Գրիգոր Հարությունյանը), բայց առաջինը չգնդակահարվեց հիվանդության պատճառով և մահացավ 1938 թ. հունվարի 15-ին, իսկ երկրորդը սպանվեց դեկտեմբերի 22-ին։ Ողբերգություն է, որ այսօր բոլշևիզմի «պահապաններ» կան մեզնում…

Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից