Սերժ Սարգսյանը դեսպան Էվանսին՝ ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ դիրքորոշումը, եթե հնացած զենք վաճառենք Իրանին

5150

WikiLeaks-Armenia No 31

2005-01-12 12:42

S E C R E T YEREVAN 000044

SUBJECT: ARMENIA SEEKS USG PERMISSION TO SELL WEAPONS TO IRAN

Classified By: Ambassador John Evans for reason 1.4 (b) and (d)

Վիկիլիքսի ԳԱՂՏՆԻ դասակարգումը կրող այս հեռագիրը կազմել և ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ հիմք ընդունելով իր և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի 2005 թվականի հունվարի 11-ի դեմ առ դեմ հանդիպումը, որը կայացել է Սարգսյանի նախաձեռնությամբ (բնագիրը ամբողջությամբ կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/09/29/serzh-sargsian-ask-u-s-permission-to-sell-antiquated-anti-air-missile-system-to-iran-wikileaks-2005/):

Սարգսյանը հանդիպման ընթացքում Էվանսին հարցրել է՝ ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ տեսակետը, եթե Հայաստանը զենք վաճառի Իրանին: Պաշտպանության նախարարը նշել է, թե Հայաստանը Իրանի կողմից հարաճուն ճնշման տակ է: Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցում, առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարում:

John_Evans

Էվանսը պատասխանել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Իրանը դիտել որպես պետություն, որ հովանավորում է ահաբեկչությունը: Հեռագրում Էվանսը գրում է, որ ինքը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին, ով նախքան որևէ որոշում կայացնելը խորհրդակցել է ամերիկյան կողմի հետ: Դեսպանը համաձայնվել է պաշտպանության նախարարի խնդրանքը փոխանցել պետքարտուղարություն, սակայն միաժամանակ ընդգծել է, որ Իրանին զենքի ցանկացած վաճառք, անկասկած, բացասաբար է ընդունվելու Վաշինգտոնում:

Սերժ Սարգսյանը դեսպանին ասել է, որ հայկական կողմը ցանկանում է Իրանին վաճառել S-75 տեսակի հնացած հակահրթիռային համակարգեր, որպեսզի դրա վաճառքից ստացված գումարով ծածկի պաշտպանության նախարարության բյուջեի պակասորդը:

S+75+VOLGA+M3

Սարգսյանը, նկարագրելով Հայաստանի փակ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարևորելով Իրանի դերը, Էվանսին ասել է, որ Երևանում Իրանի դեսպանը երկու շաբաթը մեկ հանդիպում է խնդրում, որպեսզի կազմակերպի Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան:

Դեսպան Էվանսը պետքարտուղարություն հղած հեռագրում՝ իր մեկնաբանության մեջ նշում է, որ Սերժ Սարգսյանի դիմումը ցույց է տալիս նրա միամիտ եւ առնվազն չհիմնավորված լավատեսությունը: