Սերժ Սարգսյան. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»

7755

ԵՐԵՔՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ, ՄԵԿ ԳԻՇԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին, հայտարարեց.

Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար:

2013-ի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթ էր ստորագրում:

Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին:

Հետագայում Սերժ Սարգսյանը անուղղակի խոստովանեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում, կայացրել է Վլադիմիր Պուտինը:

2014-ի սեպտեմբերի 23-ի համարում «Առավոտ» թերթը հրապարակեց նույն տարվա հունվարին Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի մի հրապարակում այն մասին, թե ինչպես է նախագահը Պրահայում Հայաստանի դեսպանատանը պատասխանում տեղի հայերի հարցերին: Հարցուպատասխանը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը:

Երբ Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը եւ հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Սա ցուցմունք է առ այն, որ Սերժ Սարգսյանին ԵՏՄ մտնելու հարցում մտածելու համար մեկ գիշեր ժամանակ են տվել: Պարզ է, վերջնագիր ներկայացրել է Վլադիմիր Պուտինը:

Այս շարքի առաջին մասը կարդալ այստեղ՝ https://www.aniarc.am/2016/08/05/2008-october-2-parliament-address/

Դիտել նաև՝