Հաղարծին և Թեղուտ գյուղերի բնակչությունը 1873-1931 թվերին. Դիլիջանի շրջան

4986

Նախքան Հաղարծին վերանվանվելը, որ տեղի ունեցավ 1991-ի ապրիլին, գյուղն ունեցել է Ջարխեջ, իսկ խորհրդային տարիներին՝ Կույբիշև անունը: Հաղարծինը գտնվում է Դիլիջան-Իջևան մայրուղու հարևանությամբ, Աղստև գետի վերին հոսանքի վրա:

Առաջին անգամ գյուղում մարդահամար անց է կացվել 1873-ին, թեև այս բնակավայրը ավելի հին է:

Հաղարծին գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 543 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 854 հոգի, 

1897 թվական – 1.232 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1.196-ը՝ հայ, 36-ը՝ իսլամ

1908 թվական – 1.550 հոգի

1914 թվական – 1.561 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 1.785 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 2.020 հոգի

1922 թվական – 2.033 հոգի, որից 2028-ը՝ հայ, 5-ը՝ այլ 

1926 թվական – 2.061 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2.059-ը՝ հայ, 2-ը՝ թուրք

1931 թվական – 2.150 հոգի 

Թեղուտ գյուղը գտնվում է Հաղարծին գյուղի հարևանությամբ, հիմնադրվել է Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին, եղել է Ջարխեչի թաղամասերից: Նախքան Թեղուտ անվանվելը, ունեցել է Հաղարծին անունը: Առանձին գյուղի կարգավիճակ ստացել է 1990-ակա թթ. սկզբին:

Գտնվում է Աղստևի ձախ ափին: Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հայ եկեղեցական ճարտարապետական գլուխգործոցներից Հաղարծնի վանական համալիրը: Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում:

Hagharcin...1

1931-ին Թեղուտ գյուղն ունեցել է 267 բնակիչ:

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”