169 միլիոն դրամ՝ Արցախի պաշտոնյաների նոր «Ջիփ»-երի համար

2790

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը իր Ֆեյսբուքի էջում տեղադրել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ 2017-ին Արցախի տարբեր պետական կառույցների համար գնվել են թանկարժեք ծառայողական մեքենաներ՝ ընդհանուր 169 միլիոն դրամ արժեքով:

Մասնավորապես, Ազգային ժողովի համար ձեռք է բերվել «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի արժեքը 34 միլիոն դրամ է՝ շուրջ 70 հազար դոլար: