«Հայ-թուրքական շփումները և Ադրբեջանը. 1917-1921 թթ»․ Թաթուլ Հակոբյանը՝ Կապանում

1446

Հուլիսի 22-ին, շաբաթ, ժամը 17.00-ին Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնում (Մելիք Ստեփանյան, 3, երկրորդ հարկ) Սիվիլնեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ելույթ կունենա «Հայ-թուրքական հարաբերությունները և Ադրբեջանը. 1917-1921 թթ» թեմայով, ինչպես նաև կներկայացնի Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» աշխատությունը:

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս բացառիկ աշխատությունը՝ «Ազգ և հայրենիքը», առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ ՀԱՅՐԵՆԻՔ (Բոստոն, ԱՄՆ) ամսագրում՝ 1923-1924 թվականներին, բացառությամբ վերջին երկու հատվածների:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Նրա այս հատորը շատ ծանոթ չէ Հայաստանի ընթերցողին: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր հային, այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար», ասել է Թաթուլ Հակոբյանը:

Հուլիսի 22-ին Կապանի ընթերցասեր հասարակությունը հնարավորություն կունենա ձեռք բերել ինչպես «Ազգ և հայրենիք» աշխատությունը, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի մյուս հրատարակությունները.

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 

Սիմոն Վրացյան«Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան«ՀՔաջազնունին և Հ.ՅԴաշնակցությունը», 

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան«Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի», 

Եղիշէ Քաջունի, «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը», 

Թաթուլ Հակոբյան«Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ», 

Թաթուլ Հակոբյան, «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»: