Բակո Սահակյանի երրորդ ժամկետը հարված կլինի Արցախի վարկին և պետականությանը

1999

Արցախում իշխող երեք կուսակցությունները՝ «Ազատ հայրենիքը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, հուլիսին խորհրդարանի կողմից կայանալիք նախագահի ընտրությանը առաջադրելու են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Կարեն Հարությունյանը քննարկում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Բակո Սահակյանի հետագա պաշտոնավարումը։ Փետրվարին Արցախում կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Բակո Սահակյանը այժմ տեսական հնարավորություն է ստացել պաշտոնավարելու մինչև 2030 թվականը։