Ծառուկյանի փեսան առողջ է, հայկական բանակից ազատվել է «օրենքով սահմանված կարգով»

5447

Lրագրողները Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանից հետաքրքրվել են՝ Պաշտպանության նախարարության տրամադրած ցանկում բանակում չծառայածների մեջ կա նաև նրա անունը, ի՞նչն է պատճառը, որ չի ծառայել:

Գագիկ Ծառուկյանի փեսա Գուլոյանը, ըստ ԱՌԱՎՈՏ-ի, պատասխանել է. «Օրենքով սահմանված կարգով ես ազատվել եմ»:

Նա վստահեցրել է, որ ոչ մի առողջական խնդիր չկա: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ազատվել է բանակից՝ Գուլոյանը առաջարկել է. «Հետաքննություն դրեք, պարզեք, ոչ մի խնդիր չկա»:

factor.am-ը մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակ և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։

Լուսանկարում՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որի որդին՝ Սերգեյ Լոքյանը, հայկական բանակում չի ծառայել. կենտրոնում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի որդին չի ծառայել հայկական բանակում, և Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, ով հայկական բանակում չի ծառայել

Կարդալ նաև՝

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը